Ինչ է սպասվում «Կոնվերս բանկի» գործով կալանավորվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղից դեկտեմբերի 17-ին 200 հազար դոլարի հափշտակության գործը դոփում է տեղում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս գործով կալանավորվածների պաշտպանները նշեցին, որ չեն պատրաստվում լռել եւ առաջիկայում կբարձրաձայնեն, որ անցել է 5 ամիս, սակայն կալանավորված չորս անձանց՝ Դավիթ եւ Արսեն Գրիգորյանների, Մարատ Գալստյանի եւ Աշոտ Մանուկյանի մասով քննչական գործողություններ չեն իրականացվում եւ իրենց պաշտպանյալներին անհիմն պահում են կալանքի տակ:

Ի դեպ, մեզ հասած լուրերի` իրավապահները սպասում են, որ Վրաստանի գերագույն դատարանը ապօրինի սահմանահատման համար 29-ամյա Պյոտր Ցիգանկովին ազատազրկման դատապարտի, որից հետո նոր նրան տեղափոխեն Հայաստան, իսկ թե երբ կլինի դա, ժամկետների մասին որեւէ մեկը հստակ չգիտի, մանավանդ, եթե Ցիգանկովը որոշի դատավճիռը բողոքարկել, տեւական ժամանակ կանցնի:

 




Լրահոս