Վազգեն Մանուկյանը կո՞ղմ է Սերժ Սարգսյանի վարչապետությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հանրային խորհրդի անդամներ հետ, գովասանքի խոսքեր շռայլել այդ կառույցի ղեկավար Վազգեն Մանուկյանի հասցեին: «Ժողովուրդ» օրաթերթը Մանուկյանին հարցրեց, թե ո՞ւմ է համարում վարչապետի պաշտոնում արժանի թեկնածու, արդյո՞ք կողմ կլինի, որ Ս. Սարգսյանը շարունակի իշխանավարումը: «Դա ՀՀԿ-ն կորոշի, իմ կարծիքն այս հարցում որեւէ նշանակություն չունի»,- եղավ Մանուկյանի պատասխանը:

Հիշեցմանը, թե ժամանակին ինքն ամենակոշտ խոսքերով քննադատել է նույն Ս.Սարգսյանին, վերջինս էլ նույնքան կոշտ պատասխանել իրեն` անգամ որոշակի վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, ՀԽ ղեկավարն ասաց. «Դատարկ խոսակցություններ եք վարում: Հենց ընենց հարցեր եք տալիս, Ձեզնից հնարովի»: Ափսոս, Մանուկյանը չմանրամասնեց, թե ո՞րն է հնարովի, որ Ս.Սարգսյանն իրեն անվանել էր բախտախնդի՞ր, իշխանատե՞նչ, ավանտյուրաների միջոցով իր մասին հիշեցնո՞ղ: Բայց, դե, տխուր է հիշել նման անցյալը:




Լրահոս