
Կեմերովոյի քաղաքապետարանը հրապարակել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով անհետ կորած և զոհված անձանց ցանկը, հայտնում է lenta.ru-ն:
Անհետ կորածների ցանկում ներառված է 38 մարդու, այդ թվում՝ 26 երեխայի անուն, երկու անձի ծննդյան տարեթվերը նշված չեն:
Քաղաքապետարանի կայքում հրապարակվել են նաև զոհերից 25-ի ազգանունները, որոնց ինքնությունը ճշտվել է:
Meduza.io-ն հայտնում է, որ հրդեհի զոհերի հարազատների ստեղծած շտաբում հավաքվել են 85 անհետ կորածի մասին տվյալներ:
«Տվյալները ստացվել են անձամբ, փոստով կամ SMS-ով: Ազգանունները չեն կրկնվում: Անհետ կորածների 70 տոկոսը երեխաներ են, միջին տարիքը՝ 10-13 տարեկան»,- հայտնել է շտաբի ներկայացուցիչը: