Մեր մոլորակում բազմաթիվ են տարօրինակ օրենքներ ունեցող վայրերը, որտեղ օրինակ սուլոցի համար կարող եք տուգանվել, իսկ առավոտյան վազքի ժամանակ ձեր կրած դեղին շապիկը կարող է ձերբակալման պատճառ դառնալ: Իմացեք, թե ինչպես խուսափել խնդիրներից և ուրախ հանգստանալ այլ երկրում:
Բուրունդի. հետաձգեք առավոտյան վազքը
Առավոտյան վազքը կարող է լավ մարզավիճակի բերել, սակայն աֆրիկյան այս երկրում այն կարող է միայն ձերբակալման պատճառ դառնալ:
Մալայզիա. դեղին հագուստ մի կրեք
Եթե ցանկանում եք Մալայզիա գնալ, ապա պետք է ուշադիր կերպով ուսումնասիրեք ձեր զգեստապահարանը, և բացառեք դեղին հագուստը: Երկրի ղեկավարությունը օրենք ունի, որով արգելվում է կրել դեղին հագուստ:
Թայլանդ. առանց հագուստի մեքենա մի նստեք
Որքան էլ շոգ լինի, Թայլանդում արգելվում է մեքենա նստել լողազգեստով: Պետք է անպայման շապիկ կրել: Այս կանոնը վերաբերում է բոլոր ուղևորներին:
Իտալիայում հողաթափերով ման մի եկեք
Արգելվում է հողաթափերով ման գալ, քանի որ աղմուկ է հանում և չի թողնում լիարժեք հանգստանալ:
Կանադա. մի սուլեք
Կանադայում սուլելու համար կարող եք տուգանվել: Այդպես երկրի ղեկավարությունն ազատում է մարդկանց ավելորդ աղմուկից:
Իտալիա. ամրոցներ մի կառուցեք
Այստեղ արգելվում է ավազով ամրոցներ կառուցելը:
Սաուդյան Արաբիա. տղամարդկանց առանց ուշադրության մի թողեք
Այստեղ 16 տարեկանից բարձր տղամարդկանց առանց կանանց ուղեկցությամբ չեն թողնում խոշոր սուպերմարկետներ:
Արաբական Միացյալ Էմիրություններում սելֆի մի արեք
Մուսուլմանական երկրներում մի քանի կանոններ կան: Կոլորիտային վայրերում լուսանկարներն արգելվում է, շատ վայրերում նույնիսկ սելֆին: