Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոի տեխնիկական տնօրեն Գեորգի Սոբոլեւին, ում ձերբակալել էին կիրակի՝ մարտի 25-ին, մեղադրանք է առաջադրվել, Զավոդսկոյի շրջանային դատարանի դահլիճից հայտնել է VSE42.Ru-ն:
Սոբոլեւը, որը ծնվել է 1974 թվականին, աշխատել է «Կեմերովյան հրուշակագործական կոմբինատ» ԲԲԸ-ում եւ ձերբակալվել է կրակի մարման ժամանակ:
Դատախազը միջնորդել է ձերբակալության ժամկետը երկարացել մինչեւ 72 ժամ, սակայն արդյունքում նա ձերբակալվել է մինչեւ չորեքշաբթի՝ մարտի 28-ը, ժամը 15:00:
Ինքը Սոբոլեւը հայտարարել է, որ «արել է իր ուժերից վեր ամեն ինչ», որ «անվտանգության բոլոր համակարգերը սարքին են եղել»՝ հավելելով, որ «ազդանշանային համակարգի անջատման մասին չի կարող մեկնաբանություններ տալ», որից հետո իր ցավակցությունն է հայտնել զոհվածների եւ տուժածների ընտանիքներին: