ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ դիմակավորված ոստիկանները երիտասարդների են բերման ենթարկել. ինչ էին անում նրանք հյուրանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի լրագրողը ականատես է եղել, որ Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Գոլդ» հյուրանոցային համալիրից երիտասարդներ է բերման ենթարկել: Դիմակավորված և զինված ոստիկանները մտնելով հյուրանոցային համալիր, այնտեղից  մի  քանի քաղաքացիների են բերման ենթարկել:

Հյուրանոցից մեզ հաստատեցին բերման ենթարկելու փաստը, սակայն այլ մանրամասներ հրաժարվեցին հայտնել: ArmLur.am-ը դիմեց նաև ոստիկանությանը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ կոնկրետ գործի շրջանակներում վերոնշյալ վայրից կան բերման ենթարկվածներ, սակայն այլ մանրամասներ ArmLur.am-ին չհայտնեցին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս