«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել ու բաց կթողնի Իսպանիայի հետ ընկերական հանդիպումը:
Ինչպես հայտնում է «Mundo Deportivo»-ն, արգենտինացին թեթև վնասվածք է ստացել հավաքականի մարզման ժամանակ:
Արգենտինացիների մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել և վտանգել ֆուտբոլիստի առողջությունը, այդ պատճառով Մեսսին չի մասնակցի իսպանացիների հետ խաղին:
Իսպանիա-Արգենտինա հանդիպումը կկայանա այսօր՝ Մադրիդում: