Ֆրանսիայում վախճանվել Է դերասանուհի Ստեֆան Օդրանը. AFP

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

85 տարեկան հասակում կյանքից հեռացել Է ֆրանսիացի կինոդերասանուհի Ստեֆան Օդրանը (իսկական անունը՝ Կոլետ Դաշեւիլ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին AFP գործակալությանը հայտնել Է դերասանուհու որդին՝ Տոմա Շաբրոլը:

Նշվում Է, դերասանուհին վախճանվել Է «հիվանդության հետեւանքներից»: Ստեֆան Օդրանը դերասանական կարիերան սկսել Է 1950-ական թվականներին Փարիզի թատրոններում ունեցած ելույթներով: ԿինոԷկրանին նա երկրորդ պլանի ոչ մեծ դերերով դեբյուտել Է ֆրանսիական նոր ալիքի ռեժիսորների ֆիլմերում: Նրան ճանաչում Է բերել Կլոդ Շաբրոլի հետ համագործակցությունը, որը հետագայում դարձավ նրա ամուսինը: Նրանց առաջին համատեղ աշխատանքը դարձել Է «Զարմիկները» ֆիլմը (1959 թ.), որտեղ Օդրանը խաղացել Է Էպիզոդիկ դերերից մեկը:

Հետագայում դերասանուհին դարձել Է Շաբրոլի գլխավոր մուսան, որի ֆիլմերում նա կատարում Էր գլխավոր դերեր: Այդ աշխատանքներն Օդրանին ճանաչում բերեցին Ֆրանսիայում եւ նրա սահմաններից դուրս: Դերասանուհու կարիերայի ծաղկման ժամանակաշրջանը 1970-ական թվականներն Էին, երբ նա աչքի ընկավ այնպիսի ֆիլմերի մասնակցությամբ, ինչպիսիք են «Մսագործը» (1970 թ.) եւ «Արյունոտ հարսանիքը (1973 թ.) կինոնկարները: Նա համագործակցել Է նաեւ իսպանացի ռեժիսոր Լուիս Բունյուելի հետ: Նրա «Բուրժուազիայի համեստ հմայքը» ֆիլմում աշխատանքի համար Օդրանը բրիտանական BAFTA հեղինակավոր մրցանակի Է արժանացել որպես 1973 թվականի լավագույն դերասանուհի: Օդրանի ձեռքբերումների շարքում Է նաեւ 1978 թվականի «Սեզար» գլխավոր ֆրանսիական կինոմրցանակը «Վիոլետա Նոզիեր» (1978 թ.) կինոնկարում երկրորդ պլանի լավագույն դերի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս