Պաշտոնյաները մինչեւ այս տարվա մարտի 30-ը պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնեն 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Սա կարեւորություն է ներկայացնում հատկապես 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համատեքստում:
Այդ ժամանակ կատարված փոփոխություններով քրեականացվեց ապօրինի հարստացումը: Եվ քանի որ օրենքը չունի հետադարձ ուժ, ապա այդ որոշումն անդրադառնալու է միայն 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ապօրինի հարստացողներին:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։