Հայաստանում կապույտ հազով հիվանդների թիվն աճում է. ինչն է պատճառը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում 2017 թվականի վերջից դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Կապույտ հազին բնորոշ է 3–4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին ակտիվությունը գրանցվել էր 2013–2014 թվականներին: Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Տարեսկզբին` հունվար–փետրվարին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն աճել է 6 անգամ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է կապույտ հազի 17 դեպք, որոնցից 13–ը (77%) չպատվաստված են, 1–ը (6%)՝ թերի պատվաստված: Կապույտ հազի դեպքերից 11–ը 0–1 տարեկան երեխաներ են: Գրանցվել է նաև կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան 1 դեպք:

Կապույտ հազը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդությունը սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացումով։

Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս