«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է նաեւ ներքաղաքական թեմաների` ասելով, որ ինչքան էլ քաղաքականությունից հեռու է, այնուամենայնիվ. «Ես ժողովրդի մի մասն եմ եւ իմ մաշկի վրա զգում եմ բոլոր փոփոխությունները, այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում»:
Նա մտահոգություն է հայտնել ՀՀ-ում տիրող իրավիճակի կապակցությամբ` ընդգծելով. «Ում որ չի մտահոգում, երեւի մեր երկրի մասին ո՛չ մտածում է, ո՛չ բան: Իմ ընկերների, ծանոթների, բարեկամների կեսը, եթե ոչ ավելին, գտնվում են օտար երկրներում, թողել-գնացել են այստեղից: Իրենք այն մի կաթիլ ջուրն էին, որ կաթում էին մեր ջրաղացին, հիմա գուցե Ամերիկայում, Ֆրանսիայում ալիքներ են դարձել: Իհարկե, հպարտ եմ դրա համար, բայց պետք է տեղական ռեսուրսներն էլ պահել, պահպանել: Ես չեմ էլ մեղադրում գնացողներին, եթե գնացել են, գնացել են ոչ լավ կյանքից: Երկար տարիներ նույն վիճակն է: Հույս ունենանք, որ լավ կլինի ամեն ինչ»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: