«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ղեկավարությունը պետական ծառայողների ատեստավորումից «կտրված» ԱԺ հնաբնակներից մի քանիսին աշխատանք է առաջարկել։ Նրանցից մեկը տեղեկատվական վարչության նախկին պետ Մարուսյա Ավետիսյանն է՝ ԱԺ-ի «դասատուն», ում ամեն օր կարելի է տեսնել ԱԺ եկած դպրոցականների կամ ուսանողների շրջայց եւ «Բաց դաս» կազմակերպելիս։ Նա ԱԺ-ում է մոտ 25 տարի։ Նրան կտեղավորեն ԱԺ արարողակարգի այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնում՝ որպես հայեցողական աշխատող։ Հովհաննես Շիրազի դստերը եւս, ով չէր անցել ատեստավորումը, կպահեն ԱԺ-ում։ Աստղիկ Շիրազը ԱԺ հանրային կապերի վարչության տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնի պետն է, կշարունակի աշխատել որպես ավագ մասնագետ։ Ատեստավորման 2-րդ փուլը կմեկնարկի ապրիլին։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: