«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հարցին` վարչապետ առաջադրվելո՞ւ եք, Նիկոլ Փաշինյանն ասաց. ««Ելք» խմբակցությունն ինքը կորոշի իր անելիքները»: Ե՞րբ՝ կարծես թե արդեն ժամանակ չկա առանձնապես, մանավանդ որ «կոնկուրենտն» արդեն իսկ հայտնի է։ «Ժամանակ շատ կա, կոնկուրենտն էլ հայտնի է, որովհետեւ կոնկուրենտը մինչեւ վերջին պահը չէր ուզում հայտ ներկայացնել, բայց ստիպված եղավ»: Փաստորեն, տեղերով փոխվել եք. «իրենց» առաջադրումը գրեթե «եղել» է, ձերը` դեռ ոչ։ «Հիմա էլ իրենք թող բացեն 2014 թ․ ապրիլի 10-ի մեր հայտարարությունները, մեզ հիշեցնեն դրանք, մինչեւ մենք կառաջադրենք մեր թեկնածուին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: