«Ալֆա-Ֆարմ»-ը Արման Սահակյանի հետ կապ չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալֆա ֆարմ» դեղատների ցանցը կտրուկ նվազեցրել է հարկերի վճարումը» 27.02.2018 թվականին հրապարակված հոդվածի վերաբերյալ ընկերությունը հանդես է եկել հերթմամբ:

Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթը «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ից ստացել է տեղեկություններ այն մասին, որ ընկերությունը չի պատկանում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին կամ փոխկապակցված անձանց և վերջիններս ընկերության բաժնետերերի ցանկում ընդգրկված չեն և երբեք չեն եղել:

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից հարկային վճարումների կրճատումը, կապված է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքից բխող դրույթների կատարման հետ: Այն է՝ մանրածախ դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձը իրավունք չունի զբաղվելու մեծածախ իրացմամբ: Այդ հիմնավորմամբ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն հիմնադրել է դուստր «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ-ն, որը իրականացնում է դեղերի մեծածախ ներկրում և իրացում: 2017թ.-ից «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն մեծամասամբ իրականացրել է դեղերի մանրածախ իրացում, իսկ «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ-ն իրականացրել է դեղերի մեծածախ ներկրում և իրացում: Այսինքն, հարկային վճարումները պետք է դիտարկել երկու Ընկերությունները միյասին:

Խմբ. կողմից. Նշենք, որ Արման Սահակյանն իրեն պատկանող տարածքը վարձակալությամբ տվել է «Ալֆա-Ֆարմ» ընկերությանը, եւ այդ մասին նա նշել է ներկայացրած հայտարարագրում:




Լրահոս