Մարտի 26-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 167 հասցեի մոտ անհայտ անձինք մոտեցել են խցանման մեջ կայանված, 1993 թ. ծնված Կ. Մ.-ի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային, ձեռքերով հարվածել նրա ուղևորին, հետո նշված անձանցից մեկն ատրճանակից արձակել է կրակոց, այնուհետև վերջիններս նստել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և դիմել փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է ատրճանակի փամփուշտի պարկուճ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վրա իր մոտ եղած հրազենից կրակոցն արձակել է 1993 թ. ծնված Մ. Ս.-ն, որը մարտի 27-ին հայտնաբերվել է Երևանի Գրիբոյեդովի փողոցում գտնվող հյուրանոցի սենյակ-շոգեբաղնիքում և բերման ենթարկվել բաժին:
Մ. Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: