
Մարտի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Հ.Աբրահամյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին:
Վարորդը` 1977 թ. ծնված Վարդան Հախոյանը, և ուղևորը` 2010 թ. ծնված Հրաչիկ Հախոյանը, տեղում մահացել են:
Կատարվում է քննություն: