ՖՈՏՈ. Փրփուրը պետք է հավաքվի մեջտեղում. ինչպես տարբերել կեղծ գինին իրականից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս խորհուրդները կօգնեն տարբերել կեղծ գինին իրականից և պահպանել առողջությունը:

Ինչին ուշադրություն դարձնել խանութում.

  • Տուփերում պահվող գինին ցածր որակ է ունենում: Նորմալ գինին այդպիսի տեսքով երբեք չեն պահում,
  • Շաքարի քանակությունը պետք է հետևյալը լինի. մինչ 4 գ/լ չորում, կիսաչորում՝ մինչ 18գ, կիսաքաղցրում՝ մինչ 45 գ., քաղցրում՝ 45 գրամից ոչ քիչ: Եթե շաքարն ավելին է և գրված չէ պիտակի վրա, ապա այն արհեստական են ավելացրել:
  • Եթե գինու մեջ կա ազոտական թթու, ապա գինին պատրաստվել է տեխնոլոգիական խախտումներով:

  • Պատրաստման տարեթիվը պետք է պիտակի վրա գրված հիմնական տեղեկատվությունից առանձին լինի: Բոլոր թվերը պետք է հստակ լինեն, առանց սխալների կամ վրիպակների:
  • Եթե առանձին բրենդի գինու սիրահար եք, ապա պետք է ուշադրություն դարձնեք նաև շշին:

Տանը՝

  • Սովորական աղ ավելացնելու դեպքում իսկական գինին կփոխի իր գույնը: Իսկ կեղծ գինին կմնա այդպիսին:
  • Բնական գինու մեջ գլիցերին ավելացնելու դեպքում այն կիջնի ներքև և չի փոխի իր գույնը: Եթե այն գունափոխվի դեղինի կամ կարմիրի, ապա կեղծ է:
  • Շիշը թափահարելու դեպքում լավ գինու դեպքում փրփուրը կհավաքվի մեջտեղում և արագ կվերանա:




Լրահոս