Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ձևակերկպմամբ այսուհետ զբաղվելու է ռուս-թուրքական հոլդինգը. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. ապրիլի 3-ից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: «Խոսքը վերաբերում է դիմումների ընդունմանը և բացառապես շենգենյան վիզաներին, որոնք նախատեսված են շենգենյան տարածքում կարճատև կեցության համար»,- ասել է դեսպանը:

Հետաքրքիրն այն է, որ «Վիզամետրիկը» ռուս-թուրքական հոլդինգ է, որի գլխավոր կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։ Դեսպանն ընդգծել է, որ  մրցույթի արդյունքների ամփոփման հարցում դեր չի ունեցել, թե ընկերությունը որ երկրում է գտնվում։ Ուսումնասիրելով այս ընկերության տվյալները` ArmLur.am-ը պարզեց, որ այն գործունեություն է ծավալում նաեւ տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանում, քանի որ շահել է հայտարարված մրցույթում:

VisaMetric խումբը զբաղվում է վիզաներ ստանալու և այլ ծառայությունների (օրինակ, հյուպատոսական) հայտադիմումների հետ կապված դիվանագիտական առաքելությունների սպասարկմամբ։ VisaMetric–ի հիմնադիրներն են` iDATA Consulting Inc. (iDATA) և «Վիզա մենեջմենթ սերվիս» (VМС) ԲԲԸ խմբերը։ VisaMetric–ը գործունեություն է իրականացնում Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Իրաքի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ՉԺՀ–ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի մոտ 110 վիզային կենտրոններում։  Ընկերությունը դիվանագիտական առաքելություններ է տրամադրում Իտալիային, Գերմանիային, Էստոնիային, Կորեային, Մալթային, Պորտուգալիային, Սլովենիային։ Հավելենք, որ կենտրոնի ծառայություններն այցելուի համար կարժենան 20 եվրո յուրաքանչյուր անկետայի համար :




Լրահոս