«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ մշակույթի նախարարությունում մոտ 67 մլն դրամի չարաշահումներ է հայտնաբերել՝ 2014-2016թթ. ընթացքում իրականացված հուշարձանների վերականգնման ու նորոգման աշխատանքների հետ կապված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս քրեական գործով սլաքներն ուղղվում են ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի դեմ. բանն այն է, որ 2009թ.-ից լինելով փոխնախարար` նա է համակարգում պատմամշակութային ժառանգության ոլորտը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Սամուելյանն ասել է. «Շինարարության պատվիրատուն մշակույթի նախարարությունն է, բայց շինարարության ծավալները ընդունելիս հեղինակային հսկողությունից, տեխնիկական հսկողությունից ծավալները, գները ստուգելուց հետո նոր պատասխանատու ստորաբաժանումն է, որը նախարարի հրամանով է ստեղծվում, դրանից հետո ստորագրվում է համապատասխան պաշտոնյայի կողմից»: Նա նաեւ նշել է, թե «Արեւ Սամուելյան, անփութություն» եւ նման բառակապակցությունները համատեղելի չեն: «Բայց եկեք, թողենք այդ ամենը` պատկան մարմինները պարզեն»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: