Տարոն Մարգարյանը որոշել է փոխել Երևանի օրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` Երեւանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այս տարի` հոկտեմբերի 13-ին: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է փոխել մայրաքաղաքի օրը: Ավելին` նա այսօր այդ մասին որոշման նախագիծ է ներկայացնելու կառավարության նիստում, իսկ գործադիրն էլ հավանության կարժանացնի հարցը: Քաղաքապետն օրը փոխելու նախաձեռնությունը պայմանավորել է նոյեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովով: Ու հիմա ցանկանում են Երեւանի օրը նշել ոչ թե հոկտեմբերի 13-ին, այլ սեպտեմբերի 29-ին եւ 30-ին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս