
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստը կրկին սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Դրանցից առաջինը վերաբերում էր մարզերի զարգացման ծրագրերին:
Նա նշեց, թե այդ ծրագրերում թերություններ են հայտնաբերվել եւ ելնելով դրանից նախարարներին ու մարզպետներին հանձնարարեց մեկ ամսվա ժամկետում իրականացնել միջոցներ այդ ծրագրերը վերանայելու ուղղությամբ: Եվ բացի այդ, նա հանձնարարեց այդ իրականացված աշխատանքների վերաբերյալ նաեւ ներկայացնել հաշվետվություն: Վարչապետը նաեւ ընդգծեց` որտեղ արձանագրվել են բացթողումներ, պետք է անդրադառնալ նաեւ կադրային փոփոխությունների հարցերին: