ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թերությունների դեպքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ. վարչապետի հանձնարարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարական տվեց Մաքուր Հայաստան ծրագրի շարունակության վերաբերյալ: «2017 թվականին մեկնարկեց Մաքուր Հայաստան ծրագիրը: Արդյունքում մենք ունեցել ենք հետևյալ պատկերը, 2031 աղբահանոցներին մաքրվել են 1622-ը, դեռևս փակման ենթակա են 108-ը», – նշեց նա:

Նա նշեց, թե առկա են նոր միջոցառումների անցկացման անհրաժեշտություն եւ հանձնարարեց 10-օրյա ժամկետում մշակել այդ ծրագրի շրջանակներում նոր գործողությունների ծրագիր և հստակ ժամանակացույց: Նա ընդգծեց, թե աղբահանության վերաբերյալ պայմանագրերը պետք է կնքել մինչև հունիսի 21-ը և թերությունների դեպքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս