Հայտնի են Արցախում ականի պայթյունից վիրավորվածների անունները. ինչ վիճակում են նրանք. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ: Պայթյունի հետեւանքով մահացել է 3 մարդ, եւս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տեղեկացրել էինք, որ որ նրանք «Halo trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչներն են:

Արցախի Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Գարիկ Վահիրյանը վիրահատարանում է, բժիշկները վիրահատում են նրա ոտքերը: «Արամ Մկրտչանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-տեղեկացրին հիվանդանոցից:




Լրահոս