ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Բացահայտվել են փաստաթղթեր կեղծելու դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են իրացնելու նպատակով իրավունք վերապահող և տարբեր պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքեր, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 6-ի ինքնությունը։

2018թ. փետրվարի 7-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել եւ վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործ։ Կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, 2017-2018թթ. ժամանակահատվածում պատրաստել և տարբեր անձանց իրացրել են իրավունք վերապահող, ինչպես նաեւ պաշտոնական այլ կեղծ փաստաթղթեր:

Օրենքով սահմանված կարգով տարբեր անձանց բնակարաններում  իրականացվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են կեղծ կնիքներ,  տարբեր կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ ամուսնական կարգավիճակի վերաբերյալ կեղծ վկայական, ուսումնական հաստատությունների կեղծ ատեստատներ, դիպլոմներ, վարորդական իրավունքի կեղծ վկայականներ, բանկերի եւ իրավապահ տարբեր մարմինների կեղծ տեղեկանքներ։

Մի խումբ անձանց կողմից իրավունք վերապահող և պաշտոնական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ 2018թ. մարտի 19-ին հարուցվել է նոր քրեական գործ եւ առանձնացվել առանձին վարույթ։

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` վեց անձի մեղադրանքներ են առաջադրվել`ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս