
ՀՀ նախագահի աշխատակազմը օդանավ հատկացրեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտի 21-ի կարգադրության համաձայն` նախագահի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից գույք է հանվել եւ ամրացվել քաղավիացիային: Խոսքը «Էյրբաս Ա-319-132» տեսակի 17 մլրդ 442 մլն 220 հազար 388 դրամ սկզբնական արժեքով, 1998 թվականի թողարկման օդանավի մասին է: Պարզվում է` նախագահի աշխատակազմը օդանավի կարիք այլեւս չունի:
Նկատենք, սակայն, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրինագծով սահմանված է, որ ապրիլից վարչապետը, բացի հատուկ նշանակության ավտոտրանսպորտից, ունենալու է նաեւ հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Մինչդեռ նախագահը, որ Սահմանադրությամբ պետության գլուխն է եւ միջազգային ասպարեզում ներկայացնելու է Հայաստանը, չի օգտվելու առանձին ինքնաթիռ եւ ուղղաթիռ ունենալու արտոնությունից:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: