
ria.ru-ն հայտնում է, որ Մոսկվայի դատարանը դատավճիռ է կայացրել վերջին շրջանում ամենաքննարկվող քրեական կերպարների մասով: Շաքրո Մոլոդոյ անունով հայտնի «օրենքով գող» Զախարի Քալաշովը 9 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման:
Նա իր պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում:
Դատավարության շրջանակում նրա ամենամտերիմ հանցակիցներից մեկը՝ «Իտալացի» մականունով Անդրեյ Կոչույկովը, դատապարտվել է 8 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման: Հայտնի է, որ երկուսն էլ մեղադրվել են դրամաշորթության համար: