ՖՈՏՈ. Օսլա, անձեռոցիկ և… Սուրբ Զատիկի տոնական սեղանը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշված օրեր անց Սուրբ Զատիկն է: Գլխավոր խորհրդանիշը հավկիթն է, որը զարդարում է տոնական սեղանը: Հավկիթը գեղեցիկ դարձնելու բազմաթիվ տարբերակներ կան, ընդ որում կարող եք օգտագործել ինչպես խաշած, այնպես էլ հում ձւ: Պետք է ընտրել սպիտակ ձու, որպեսզի հեշտ լինի դրանք ներկել:

Ձեզ անհրաժեշտ է՝

ձու,

2 ճաշի գդալ օսլա,

ջուր,

վրձին,

անձեռոցիկ,

սննդի գունավորիչներ (ոսկեգույն, արծաթագույն)

Վերցրեք փոքր լուսանկարներով անձեռոցիկներ: Անձեռոցիկի ներքևի շերտն առանձնացրեք. դա ձեզ պետք չի գա, իսկ ծաղկային շերտից հատվածներ կտրատեք:

Սկսեք դա ձվի վրա կպցնել ջրի և վրձինի օգնությամբ: Պետք է փորձել ամեն ինչ հարթ անել:

Այժմ կարտոֆիլի օսլան խառնեք 50 գրամ ջրի հետ, դրեք այդ խառնուրդը թույլ կրակի վրա և թողեք մեկ րոպեի չափով եռա: Պարբերաբար այն խառնեք: Ապա այդ խյուսը լավ տարածեք ձվի վրա և թողեք չորանա:

Բոլոր հավկիթները կչորանան (10-15 րոպե)…

…այսպիսի արդյունք պետք է ստանաք:




Լրահոս