ՖՈՏՈ. Ինչ անել հրդեհի ժամանակ. այս կանոնները կօգնեն ողջ մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն որերորդ անգամ Ռուսաստանի հրդեհները վախեցնում են իրենց տվյալներով: Մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով մեծ թվով զոհեր եղան, որի հիմնական մասը երեխաներ էին:

Այդպիսի ողբերգությունները ստիպում են մտածել կարևոր  հարցի մասին՝ ինչ անել հրդեհի ժամանակ:

  • Նախապես ելքեր փնտրել

Երբ հայտնվում ես մարդաշատ վայրում, որոշիր, թե ինչպես կարող ես այնտեղից դուրս գալ չնախատեսված իրավիճակներում: ԱԻՆ-ի աշխատակիցները խորհուրդ են տալիս սա սովորություն դարձնել: Պետք է դա սովորեցնել նաև երեխաներին:

  • Պետք չէ խուճապի մատնվել

Եթե արդեն զգացել եք ծխի հոտը, պետք չէ խուճապի մատնվել: Պետք է բարձրաձայն հայտարարել, որ տարածքում խեղդվելու վտանգ է առկա, և ավելի լավ է արագ հեռանալ:

  • Պաշտպանել շնչուղիները

Եթե ձեզ հետ միշտ ջուր ունենաք, այն կարող է փրկել ձեր կյանքը: Դրանով կթրջեք կտորը և դրանով փակեք բերանը: Շնչել պետք է միայն թաց կտորի միջոցով:

  • Սովորեցրեք երեխաներին մտածել իրենց մասին

Երեխաները մեծերից շատ են խուճապի մատնվում: Երբ նրանք վտանգի մեջ լինեն, կհետևեն ուրիշի գործողություններին, ոչ թե միայնակ որոշում կկայացնի: Սակայն պետք չէ սպասել ընկերներին կամ ծնողներին, պետք է գործել ինքնուրույն:

  • Բազմությանը հակառակ մի շարժվեք

Պետք է բազմության շարժի ուղղությամբ շարժվել: Պոտք չէ կանգնել և մարդկանց փնտրել:

  • Արագ վեր կենալ, եթե ընկել եք

Ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, ընկնելն է: Վազելու ընթացքում անպայման նայեք, թե ինչ կա ձեր ոտքերի տակ:

  • Խուսափեք վերելակներից

Իջնել խորհուրդ է տրվում աստիճանների միջոցով: Ոչ մի դեպքում վերելակից մի օգտվեք:

Մի քանի կանոն

  • Փորձեք կանոնակարգել շնչառությունը: Վարժությունների ժամանակ չեք ունենա, սակայն կարող եք կարգավորել շնչառությունը:
  • Պետք է նախապես իմանալ, թե ինչ եք անելու, այլ ոչ թե անմիտ կերպով վազեք:
  • Եթե ձեզ հետ երեխա կա, ապա նրան հանգստացրեք բառերով:




Լրահոս