
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել Adidas ընկերության խաղակոշիկներով:
«Առաջնությունը վերադառնում է, Predator-ը՝ նույնպես»,- գրել է Հայաստանի հավաքականի ավագը:
«Արսենալն» իր առաջիկա խաղն անցկացնելու է ապրիլի 1-ին՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում սեփական հարկի տակ մրցելով «Սթոք Սիթիի» հետ: