
Մարտի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 4-րդ կմ-ին դեպի Հրազդան ընթանալիս «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող մետաղյա ցանկապատին, ինչի հետևանքով ուղևորներ, 1971 թ. ծնված Աննա Շաբոյանը և 1960 թ. ծնված Ալեքսան Բաղդեյանը տեղում մահացել են, իսկ վարորդը` 1959 թ. ծնված Դավիթ Շաբոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Կատարվում է քննություն: