Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի կարծիքով՝ ՔՊ-ն, «Հանուն Հայաստան պետության» ճակատը և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը պետք է միավորվեն. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ եթե ՔՊ-ն, «Հանուն Հայաստան պետության» ճակատը և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը չմիավորվեն, ապա պայքարում հաջողության հասնելու շանսը կկորցնեն։ «Եթե «ձուկը, խեցգետինը, կարապը» տարբերակով ամեն մեկը ձգի իր կողմը՝ իր ձևով, միանշանակ ձախողման են ենթակա բոլոր տեսակի շարժումները: «Եթե մարդիկ բրդում են միայն «Մերժիր Սերժին», լավ, մերժեցինք Սերժին։ Դա կայսրության, բռնատիրության ներքո եղած մեկը մեկի փորթափություն է»,- ընդգծեց նա։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս