«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը որոշել է որևէ արմատական փոփոխություն չիրականացնել կառավարության կազմում և իշխանության մեջ ընդհանրապես: Ընդամենը անվանափոխություն, և ուրիշ ոչինչ. ինքը այլևս ոչ թե նախագահ է, այլ վարչապետ, Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետ է, այլ առաջին փոխվարչապետ: Կարեն Կարապետյանը և իր տնտեսական թիմը շարունակելու են մնալ որպես տնտեսության մեջ հաջողության հասած առաջնորդներ: Չեն փոխվելու մարզպետները, պետական կառավարման ապարատի մյուս բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները. բոլորը պետք է երջանիկ լինեն, որ Սերժ Սարգսյանը մնում է:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: