
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «10-12 օր առաջ Դիլիջան քաղաքում «Մոբայլ սենթր» խանութից գողացել են 5 միլիոն դրամի ապրանքներ: Գողերը եղել են դիմակավորված: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) քրեական գործ է քննվում, որի շրջանակներում հետազոտվում են գողերի թողած մատնահետքերը, դեպքի վայրի տեսաձայնագրությունը եւ այլն:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: