
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ նախատեսվում է ստորագրել 500 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր:
Նշենք, որ սա նախատեսվում է ստորագրել դեռեւս 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 40 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկային համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500 հազար եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ:
Դրամաշնորհը բաղկացած է հետեւյալ մասերից` կարճաժամկետ եւ երկարաժամկետ տեխնիկական աջակցություն` միասնական հարկային օրենսգրքի կիրարկում եւ TADAT-ի եզրահանգումների բավարարում: