Ապրիլի 10-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստում նախատեսվում է քննարկել նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
Ինչպես հայտնի է՝ այս համաձայնագիրը կառավարության նիստում հաստատվել է մարտի 22-ին, հիմա ապրիլի 9-ին այն կքննարկվի գլխադասային ճանաչված եվրոպական ինտեգրման հարցերի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որից հետո էլ կընդգրկվի ԱԺ նիստի օրակարգ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագիծը կառավարությունն անհետաձգելի է համարել, իսկ հիմնական զեկուցողն էլ կլինի արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: Հավելենք նաեւ, որ համաձայնագրում ամրագրված մի շարք դրույթներ կսկսեն գործել ապրիլի 1-ից: