ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխավոր բանտապետի և Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները. երբ սպասել համաներման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքները, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր ՔԿՀ-ներում իրականացվող համալիր ստուգումների եւ ուսումնասիրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:

Օրենսդրական բարեփոխումների համատեքստում ՔԿՎ պետը ներկայացրել է նաեւ 2018 թվականի նոյեմբերի 1-ից կառավարության որոշմամբ ուժի մեջ մտնող՝տեսազանգից օգտվելու հնարավորությունը այն օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաեւ այն կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատեւ տեսակցությունից:

Ինչեւէ: Սերժ Սարգսյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ հետեւողականորեն շարունակել սկսված բարեփոխումները եւ առավել մեծ ուշադրություն հատկացնել դատապարտյալների, կալանավորված անձանց բուժծառայության, սննդի մատակարարման, անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաեւ աշխատանքներ տանել կոռուպցիոն ռիսկերի վերացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հետ խոսել են դատապարտյալների հուզող ամենակարեւոր հարցի մասին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս