Մենք ունենք որոշակի շփումներ որոշակի շրջանակների հետ, բայց այդ շփումների ընթացքում մենք ընդգծում ենք մեզ համար սկզբունքային նշանակություն ուենցող հարցեր, և այդ հարցերից մեկը քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդներին է վերաբերվում: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ իրենք մերժում են բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև՝ հակագործողություն:
«Մեր հիմնական բանակցությունը ՀՀ քաղաքացիների հետ է, որովհետև քաղաքական այն պայմանը և պայմանագիրը, որ ստանձնել է Սերժ Սարգսյանը, այդ պայմանագրի մյուս կողմը ՀՀ քաղաքացիներն են: Առաջիկա պրոցեսներում ես և իմ գործընկերները գործելու ենք ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլև՝ որպես ՀՀ քաղաքացի», -շարունակեց նա:
Խոսելով «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ համագործակցության մասին` Փաշինյանը հայտարարեց, որ իրենք մերժում են բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև՝ հակագործողություն. ««Հանուն Հայաստան պետության» ճակատից այս կապակցությամբ հնչում են տարբեր գնահատականներ, և քանի դեռ ճակատի անունից չկա միասնական, հստակ հայտարարություն, այս խնդիրը կմնա առկախված»:
Հարցին էլ` դա անձի՞, թե՞ կուսակցության, համակարգի դեմ պայքար է լինելու՝ Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, որ ՀՀԿ-ն, բացի Սերժ Սարգսյանից՝ վարչապետի այլ թեկնածու չունի: Եթե մեզ հաջողվում է այնպես անել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետի թեկնածու, դա նշանակում է, որ ժողովուրդը տասնյակ հարյուր, հազարներով արտահայտել է իր կամքը և քաղաքական պրոցեսները վերցրել իր ձեռքը»: