ՊՆ զորամասերում աշխատակիցների կրճատման գործընթաց է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ գործընթացի արդյունքում աշխատանքից ազատված քաղաքացիները հերթով դիմում են դատարան` վերականգնելու իրենց իրավունքները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի մարտի 23-ին Թագուհի Վեքիլյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ դատի տվել ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գնդապետ Կ.Հողմրցյանին: Վերջինս պահանջում է, որ դատարանը ստիպի գնդապետի` աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել եւ իրեն նախկին աշխատանքում վերականգնել: