«Էլիտ-Շանթ» ընկերությունը հայտնվել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կիզակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրուշակեղենի եւ պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Էլիտ-Շանթ» ՍՊԸ-ն հայտնվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կիզակետում: Այնտեղ ՍԱՊԾ աշխատակիցները ստուգումներ են իրականացրել, որից հետո տուգանք են սահմանել 300 հազար դրամի չափով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը չի վճարում սահմանված գումարը, իսկ ՍԱՊԾ-ն դատարանի միջոցով է փորձում ստանալ այն:

Նշենք, որ «Էլիտ Շանթի» սեփականատերը Յուրա Ղարիբյանն է, որի տան վրա 2015 թվականին ավազակային հարձակում էր տեղի ունեցել: Սակայն Ղարիբյանի ընտանիքի անդամները դիմադրություն էին ցուցաբերել, արդյունքում՝ հարձակում գործած անձը՝ Գեւորգ Սարգսյանը, մահացել էր:




Լրահոս