Beeline-ըհայտարարում է երկու աննախադեպ առաջարկի գործարկման մասին, որոնցից կարող են օգտվել երկրի ավելի քան մեկ միլիոն բնակիչներ։
Հայաստանում Beeline-ի ֆիքսվածհեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներն այսուհետ կարող են անվճար և անսահմանափակ զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց:Բացի այդ, նրանք կարող են զանգեր իրականացնել դեպի Ռուսաստանի ֆիքսված հեռախոսացանց ընդամենը 15 դրամ/րոպե սակագնով:
«Մենք շարունակում ենք ֆիքսված կապի ծառայությունները դարձնել էլ ավելի հարմար և հասանելի մեր հաճախորդների համար։ Նախկինում նման առաջարկ չի եղել, և սա հիանալի հնարավորություն է մեր բաժանորդների համար շփվելու Ռուսաստանում գտնվող իրենց ընկերների և հարազատների հետ՝ առանց անհանգստանալու սակագների և զանգի տևողության մասին։ Մեր ֆիքսված կապի բաժանորդներեն ավելի քան 400 000 ընտանիքներ Հայաստանում, և այժմ քաղաքային հեռախոսից Ռուսաստան զանգելը նրանց համար ոչ միայն հարմար է, այլ նաև հնարավորինս մատչելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ նոր աննախադեպ հնարավորությունից օգտվելու համար բաժանորդներից ոչ մի լրացուցիչ գործողություններ չեն պահանջվի։ Կարելի է պարզապես հավաքել անհրաժեշտ համարը միջազգային կոդով, կամ զանգահարել *88* կոդի միջոցով։ Առաջարկը գործում է մինչև 2019թ․ հունվարի 15-ը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «MyBeelineArmenia», հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineArmenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում: