ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Հրազդանի կիրճում

Մայրաքաղաքի այս հատվածում` Հրազդանի կիրճում, կան նմանօրինակ գրություններ, որոնք հորդորում են քաղաքացիներին լինել հնարավորինս մաքուր. օրինակ` տարածքը չօգտագործել այլ կարիքների համար: Իհարկե, գովելի է, որ քաղաքացիները մտահոգվում են տարածքի մաքրության համար, բայց լավ կլինի, որ այսպիսի գրությունները լինեն գրագետ եւ կոռեկտ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ազատվում են արդյո՞ք զինվորական ծառայողները գույքահարկի պարտավորություններից:

Հարություն Հակոբյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի դրույթների` ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք: Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո գույքահարկից ազատվում են նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գույքահարկը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունը հարկատուի համար առաջանում է հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից:

 

 

ՀԱՐՑ. Ես հղի եմ եւ պատրաստվում եմ անցնել մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի: Խնդրում եմ ներկայացնել կարգը. ի՞նչ պետք է անեմ արձակուրդի անցնելու համար: Ի՞նչ է անհրաժեշտ ներկայացնել: Ո՞ւր պետք է դիմեմ: Խնդրում եմ ասեք նաեւ, թե ինչպես է հաշվարկվում արձակուրդային գումարը (որքա՞ն գումար պետք է ստանամ):

Լաուրա Հայրապետյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) սահմանված է նպատակային արձակուրդի տրամադրման երաշխիք:
Նպատակային արձակուրդների տեսակները սահմանված են Օրենսգրքի 171-րդ հոդվածով, որոնց թվում են ինչպես հղիության եւ ծննդաբերության արձակուրդը, այնպես էլ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը:
Աշխատող կանանց Օրենսգրքի 172-րդ հոդվածով տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության) կամ 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում կամ 180 օր ((70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում) տեւողությամբ: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին, եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
Օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողի վճարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի (այդ թվում` երեխային խնամակալ նշանակված անձի) ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս:




Լրահոս