Չեմ կարծում, թե Արսենալի և Սիթիի որակների միջև 30 միավորի տարբերություն կա. Չեխ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը կարծում է, որ իր թիմն այնքան էլ վատը չէ «Մանչեսթեր Սիթիից», որը գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը և 30 տուրից հետո լոնդոնյան թիմին շրջանցում է 33 միավորով.

«Չեմ հավատում, որ «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» որակների միջև 30 միավորի տարբերություն կա:

Այո, մենք այնքան էլ լավ չխաղացինք, որպեսզի հասնենք նրանց, բայց դա մեր մեղքն է: Երբ 10 տարի շարունակ շատ մոտ ես լինում ինչ-որ բանի և քեզ չի բավականացնում վերջին ջանքը, անկասկած, դա վշտացնում է:
Եթե նայենք, թե մենք ինչպես ենք խաղում տանը, ապա լավագույն թիմերի դասին ենք պատկանում: Բայց արտագնա խաղերում մեր մարզավիճակը սարսափելի է, և դա ամենից շատն է վշտացնում»,- Չեխի խոսքերն է փոխանցում «BBC»-ն:




Լրահոս