Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ռուսաստանի առաջնությունում անցկացրած տարիների մասին:
Մովսիսյանը ՌՖՊԼ-ում պաշտպանել է «Կրասնոդարի» և «Սպարտակի» գույները.
««Կրասնոդարը» հիանալի ակումբ է: Այն միշտ կմնա իմ սրտում: Սակայն ոչինչ չի կարող համեմատվել «Սպարտակի» հետ: Փայլուն ժամանակահատված եմ անցկացրել այնտեղ: Այն շատ մեծ ակումբ է և ինձ համար մեծ պատիվ է, որ կազմել եմ նրա մի մասնիկը: Թիմի վրա միշտ մեծ ճնշում էր գործադրվում: Դա խոսում է նրա մասին, որ «Սպարատկը» մեծագույն ակումբ է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Espressen»-ը: