Ռուսաստանն արտաքսում Է Եվրոպայի մի շարք երկրների դիվանագետների: Այսպես, Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիտվայի, Լատվիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Էստոնիայի եւ Ֆինլանդիայի դիվանագիտական աշխատողները պետք Է մեկ շաբաթվա ընթացքում լքեն ՌԴ-ի տարածքը: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այս որոշումն ընդունվել Է որպես ռուս դիվանագետների արտաքսման պատասխան միջոց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանն արտաքսում Է Իտալիայի՝ երկու, Լեհաստանի՝ չորս դիվանագետների, ինչպես նաեւ Չեխիայի՝ երեք, Ֆինլանդիայի՝ մեկ, Նիդեռլանդների՝ երկու, Լատվիայի՝ մեկ, Լիտվայի՝ երեք, Շվեդիայի՝ մեկ դիվանագետի, ինչպես նաեւ Էստոնիայի ռազմական կցորդին: