
Շուտով կլրանա ապրիլյան քառօրյա պատերազմի երկու տարին: 2016 թվականի ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին լայնամասշտաբ գործողություններ: Առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։
Գործողությունների հետեւանքով ընդհանուր առմամբ հայկական կողմն ունեցել է 100-ից ավելի զոհ եւ վիրավոր` կորցնելով մոտ 800 հեկտար տարածք: «Ժողովուրդ» օրաթերթը վերհիշել է երկու տարի առաջվա իրադարձությունները՝ արձանագրելով, թե ինչ ունենք այսօր:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։