Հայաստանում նախկին գյուղապետերի ձերբակալություններն այս օրերին դարձել են շարունակական պրոցես: Շիրակի մարզի գյուղական համայնքի երկու նախխկին ղեկավարի ձերբակալությունից հետո ձերբակալվել են նաեւ Լոռու մարզի համայնքի նախկին երկու ղեկավարներ:
«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի է դարձել, որ իրավապահ համակարգին հանձնարարական է տրվել, որ աշխատանքներ տանեն նախկին գյուղապետերի հետ՝ ստիպելով վերադարձնել հափշտակված գումարները: Ավելին հիմա ձերբակալվածների առաջ պայման է դրվում՝ եթե վերադարձնեն այդ գումարները, բանտ չեն նստի:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։