Ի՞նչ են հասկանում` ասելով խոչընդոտել վարչապետությանը. Ստեփան Մարգարյանն Ազատության հրապարակ չի գնա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ինքն Ազատության հրապարակ չի գնա եւ չի միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»: «Բովանդակային օրակարգ չի ձեւավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձեւավորվել է Սահմանադրության ընդունմամբ եւ ԱԺ ընտրություններով: Ձեւավորվել է խորհրդարանական մեծամասնություն, եւ դա նրանց սահմանադրական իրավունքն է` ում առաջադրել որպես հանրապետության առաջին դեմք` վարչապետ տվյալ դեպքում,- ասել է նա՝ հավելելով,- ես չեմ տեսնում` այդ պայքարի մեջ ո՞րն է մեխանիզմը. ի՞նչ են հասկանում` ասելով խոչընդոտել վարչապետությանը»: Մարգարյանը նաեւ նշել է, թե դրա փոխարեն պետք է ԱԺ-ում ձեւավորել նոր մեծամասնություն եւ առաջադրել նախագահի թեկնածու:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս