Նոր արգելք՝ ռուս դիվանագետների նկատմամբ. հերթը Վրաստանինն է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ Վրաստանը, ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության, որոշում է կայացրել արտաքսել իր երկրում աշխատող ռուս դիվանագետի: Վրաստանի իշխանությունների այս որոշումը լուրջ հակազդեցություն է առաջացրել Ռուսաստանում, որտեղ որպես պատասխան կարող են ոչ միայն արտաքսել Ռուսաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակցի:

Ռուսական իշխանությունները հերթական անգամ կարող են փակել վրացական ապրանքների մուտքը Ռուսաստան, իսկ որպես ծայրահեղ միջոց հետ ուղարկել արդեն մատակարարվածը: Հայաստանի արտադրողները, այդ թվում՝ գինիների և հանքային ջրերի, հնարավորություն ունեն լրացնել վրացական ապրանքների արգելքի պատճառով առաջացած բացը և լրջորեն ամրապնդվել վրացական շուկայում: Նման հնարավորություն ստեղծվեց նաև 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, որը, սակայն, մեր արտադրողներն այնքան էլ արդյունավետ չօգտագործեցին:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս