Ինչո՞ւ չի աղմկում Հերմինե Նաղդալյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը պասիվացել ու ավելի լռակյաց է դարձել: Նա այն աստիճան է մեկուսացել, որ անգամ չի մասնակցում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերին: Մասնավորապես նա չի մասնակցել ո՛չ փետրվարին, ո՛չ էլ մարտին տեղի ունեցած երկուական նիստերին: Սակայն երբ Հայաստան են ժամանում այլ երկրների պատվիրակություններ, նա չի մոռանում ներկա լինել նիստերին` դե, իհարկե, օտարերկրացիներին քծնելու համար: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դիմել Նաղդալյանին, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս