«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի սկզբին Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի հայ պատգամավորներն աշխատանքային այցով մեկնեցին ԱՄՆ-ն: Այցը որակվեց պատմական: Աշխատանքային խումբը գլխավորում էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հավհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին՝ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Խոջայանը:
Նրանք մարտի 5-9-ը ներառյալ Վաշինգտոնում են եղել, իսկ մարտի 10-11-ին Նյու Յորքում:
Պատգամավորների ԱՄՆ կատարած այցի ծախսերը պարզելու համար ՀԺ-ն դիմել էր ԱԺ աշխատակազմին, որտեղից տեղեկացրել էին, որ այն կարգավորվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2335-Ն որոշմամբ: Այդ որոշման մեջ նշված չափանիշները ի մի բերելով, պարզվում է, որ մարտի 5-12-ը ԱՄՆ կատարած պատմական այցի համար ընդհանուր առմամբ, միայն պատգամավորների քնելու եւ սնվելու համար պետական բյուջեից հատկացվել է 12 հազար 602 դոլար կամ 6 մլն դրամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: